Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայում խաղաղությունը կարող է անհավանական թվալ, բայց հենց այսպիսի պահերին է, որ երբեմն տեղի է ունենում հակամարտության կարգավորում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Կարծում եմ՝ ինչ-որ բան կստացվի»,- նշել է նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով հակամարտության կարգավորման մասին: «Այս պահին դա անհավանական է թվում, բայց երբեմն պատերազմների ժամանակ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ դա ամենաքիչ հավանականն է»,- հավելել է Թրամփը:
«Կարծում եմ՝ մենք շուտով կլուծենք այն (Ուկրաինայի հակամարտությունը)»,- ընդգծել է նա:
Նա կրկին բարձր է գնահատել հուլիսի 4-ին Պուտինի հետ ունեցած իր հեռախոսազրույցը՝ կարծիք հայտնելով՝ թե՛ Մոսկվան, թե՛ Կիևը խաղաղություն են ցանկանում Ուկրաինայում։