ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, հաշվի առնելով այս օրերին որոշակիորեն ակտիվացած առևտուրը, Covid-անվտանգության նորմերը դիտարկում է առևտրի խոշոր կենտրոններում։
 

ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի աշխատանքային 4 խումբ այսօր ուժեղացված ստուգայցեր է իրականացրել Կենտրոն վարչական շրջանի առևտրի կենտրոններում, մասնավորապես, «Ռոսիա» մոլում։
 

Ընդհանուր առմամբ, տնտեսավարողների մոտ առկա են ախտահանիչ նյութեր, առողջապահության նախարարի հրամանով պահանջվող գրանցամատյաններ, կատարվում է նաև հեռավար ջերմաչափում։
 

Սակայն տեսչականի մասնագետները փաստում են՝ վերջին օրերին առավել շատ արձանագրվում են սոցիալական հեռավորություն չպահպանելու և կուտակումների հետ կապված խախտումներ, ավելացել են նաև դիմակ չկրելու դեպքերը։
 

Մի շարք տնտեսավարողների ԱԱՏՄ տեսուչները տվել են հանձնարարականներ՝ առկա թերություններն ու խախտումները վերացնելու ուղղությամբ։

ԱԱՏՄ-ն մեկ անգամ ևս հորդորում է խստագույնս պահպանել համավարակի տարածումը կանխելուն միտված անվտանգության նորմերը։

 

1196