Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով տնօրեն է նշանակվել «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում Դ. Ղուլյանը հաղթահարելով Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլը, ընտրվել է տնօրենի պաշտոնում։ 

2003-2005թթ. աշխատել է «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ որպես գործերի կառավարիչ, աշխատակազմի ղեկավարի տեղակալ 2005թ.-ին աշխատել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Աջափնյակի և Դավթաշենի տարածքային կենտրոնում 2005-2008թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում՝ որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ 2008-2011թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում՝ որպես ծառայության պետի խորհրդական:2011-2012թթ. աշխատել է «Երևանի լաքերի և ներկերի գործարան» ԲԲԸ-ում՝ որպես տնօրենի տեղակալ:2012-2014թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում՝ որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ: 2014-2015թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում՝ որպես նախարարի խորհրդական:2015-2016թթ. աշխատել է «Երևանի լաքերի և ներկերի գործարան» ԲԲԸ-ում՝ որպես տնօրենի տեղակալ: 2016-2018թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում՝ որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ:2018-2021թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդում՝ որպես Նախագահի խորհրդական: 2021թվականից աշխատել է «Երևանի լաքերի և ներկերի գործարան» ԲԲԸ-ում՝ որպես տնօրեն:2022 թվականի ապրիլի 15-ից նշանակվել է  «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Կրթություն 1998-2002թթ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի (ներկայիս` Հայաստանի ազգային ագրարային համալսարան) Հաշվապահական հաշվառում և ֆինանսեր բաժինը 2015-2017թթ. ավարտել է Գիտությունների ազգային ակադեմիայի Իրավագիտություն բաժինը Լեզուների իմացություն Հայերեն Ռուսերեն Անգլերեն Ամուսնացած է 

555