Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։


«Դուք պետք է հասկանաք, որ վերջին 5 տարիների ընթացքում ԱԺ-ի իշխող խմբակցությունը միայնակ ապահովում է ԱԺ-ի ամբողջ աշխատանքը: Ընդդիմադիր ներկայացուցիչները գրեթե նիստերի չեն գալիս կամ գալիս են մի քանի հոգով, նաև չեն մասնակցում միջազգային միջոցառումներին միջազգային հարթակներում, և մենք մի ձեռքով միջազգային հարթակ մարդ ենք ուղարկում, մյուս ձեռքով քվորում ենք ապահովում, և ընդամենը 10 րոպե ուշացումը այն էր,  որ մենք ունենք 4 պատգամավոր, որոնք նորածին բալիկներ ունեն և բնական է միանձնյա էսպես ասած՝ աշխատանքը փորձում ենք ապահովել», - լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահը անդրադառնալով ԱԺ հերթական նիստում քվորում չապահովելու մասին հարցին: 

Սիմոնյանն ասել է, որ 5 հոգով մի ամբողջ ԱԺ են սպասարկում. «Միևնույն ժամանակ ունենք մարդիկ, որոնք գործուղման են, և երբ 1 հոգի հանկարծ ուշանում է խցանման պատճառով կամ այլ պատճառով, կարող է նման բան լինել»:

Մանրամասները՝ տեսանյութում

491