Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նոյեմբերի 13-ի նիստում «Տաշիր կապիտալ» ընկերության ներկայացուցիչները միջնորդություն էին ներկայացրել ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի նկատմամբ բացարկ հայտարարելու վերաբերյալ։  

Ընկերության փաստաբան Վարդան Ալոյանը հայտարարել էր, որ Մեսրոպյանը կողմնակալ է՝ թվարկելով հանգամանքներ։

Մեսրոպ Մեսրոպյանը հայտարարեց ընդմիջում՝ ներկայացված միջնորդությունը քննարկելու համար։ 

Քննարկումից հետո ՀԾԿՀ անդամները քվեարկությամբ մերժեցին «Տաշիր կապիտալ»-ի ներկայացրած բացարկի միջնորդությունը։

Նիստում քննարկվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիան դադարեցնելու հարցը։

 

1158