Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 14-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցիչների և փորձագետի հետ։ Այդ մասին հայտնում են ՀԾԿՀ-ից:

Հանդիպմանը քննարկվել են ՀԾԿՀ գործունեության հիմնական ուղղությունները և հանրային ծառայությունների ոլորտներում կիրառվող կարգավորումները, այդ թվում պետական մասնակցությամբ ընկերություններում։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել սակագների սահմանման մեխանիզմներին, սակագնային մեթոդաբանությանը, ինչպես նաև այն մոտեցումներին, որոնք կիրառվում են էներգետիկայի, բնական գազի, ջրամատակարարման, հեռահաղորդակցության և այլ կարգավորվող ոլորտներում։

Կողմերը քննարկել են նաև ներդրումային ծրագրերի հաստատման գործընթացը, դրանց գնահատման չափանիշները և ներդրումների ազդեցությունը սակագների ձևավորման վրա։

Ներկայացվել են հանձնաժողովի կողմից կիրառվող կարգավորիչ գործիքները, որոնք միաժամանակ նպաստում են ծառայությունների որակի բարելավմանը և սպառողների շահերի պաշտպանությանը։

Հանդիպմանը առանձին անդրադարձ է կատարվել էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին, ինչպես նաև մրցակցային միջավայրի զարգացմանն ու ոլորտի հետագա կատարելագործման ուղղություններին։

65