Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Չելսիի» նախկին հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարծում է, որ 2022 թվականին լոնդոնյան ակումբ տեղափոխվելը իր ամենամեծ սխալներից մեկն էր:

«Դա մեծ սխալ էր, սարսափելի մեծ սխալ: Այդ ժամանակ ես «Բարսելոնայում» բարդ փուլ էի անցնում: Իմ տուն էին ներխուժել գողեր, իսկ «Բարսելոնային» անհրաժեշտ էր վաճառել մի խաղացողի՝ ինձ կամ Մեմֆիս Դեպային: Եվ միակ տարբերակը «Չելսին» էր: Այդ պատճառով ես ասացի. «Լավ, ընտանիքիս համար կհեռանամ, թեկուզ դա «Չելսին» լինի»…

Ես մտածում էի, որ գուցե ամեն ինչ լավ ընթացք կունենա, քանի որ Օլիվյե Ժիրուն էլ էր «Արսենալից» տեղափոխվել «Չելսի» և ոչ մի խնդիր չէր ունեցել, բայց ինձ համար ամեն ինչ այլ կերպ ստացվեց»,-Օբամեյանգի խոսքերն է փոխանցում Goal կայքը՝ հղում կատարելով Canal+-ին:

Օբամեյանգը հանդես է եկել «Չելսիի» կազմում 2022 թվականի աշունից մինչև 2023-ի ամառ: Այդ ընթացքում նա մասնակցել է 21 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով երեք գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում:

Աղբյուրը`ArmSport.am

 

1120