Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Լիամ Ռոսենյորը Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչն է, հայտնում է անգլիական ակումբի կայքը:

41-ամյա անգլիացու հետ ստորագրվել է 6.5 տարվա պայմանագիր:

Ռոսենյորը 2024 թվականի ամառվանից գլխավորում էր «Ստրասբուրգը», որտեղ փոխարինել էր Պատրիկ Վիեյրային: Նախորդ մրցաշրջանը Ֆրանսիայի առաջնությունում նրա թիմն ավարտել է 7-րդ տեղում և նվաճել Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր:

Հունվարի 1-ին «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել էր էնցո Մարեսկան: Լոնդոնյան ակումբը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը՝ 19 խաղից հետո վաստակած 30 միավորով:

«Չելսին» բոլոր մրցաշարերում անցկացրած վերջին 9 խաղում տարել է ընդամենը երկու հաղթանակ:

669