Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 14-ի գիշերը Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ մայրաքաղաքի Քաջազնունու փողոցի մի շենքի տակ գտնվող գրասենյակային տարածքում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդիկ վիճում են։

Շտապ դեպքի վայր է մեկնել Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ գիշերվա ժամը 02:00-ի սահմաններում նշված տարածքում միմյանց հետ վիճաբանել, կոպիտ կերպով հասարակական կարգը խախտել և հանրության անդորրը խանգարել են 27-32 տարեկան չորս տղամարդիկ։

Պարեկների և Ոստիկանության գվարդիայի ծառայողների աջակցությամբ նրանք ձերբակալվել և տեղափոխվել են բաժին:

Նրանցից մեկի` Իսակովի պողոտայի բնակիչ 32-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են:

1273