Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Հինգշաբթի օրը վճռորոշ օր է։ Արդեն գրանցվել են կառավարության հրաժարականի կոչ անող մի քանի բանաձևեր՝ «Բատկիվշչինա» խմբակցության և մի շարք այլ պատգամավորների կողմից, ուստի նրանք ստիպված կլինեն այս հարցը դնել քվեարկության։ Կարծում եմ՝ նրանք կլուծարեն (կառավարությունը)», - այս կարծիքը ТАСС-ին տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի նախկին վարչապետ (2010-2014) Նիկոլայ Ազարովը։

Վոլոդիմիր Զելենսկիի մտերիմների հետ կապված կոռուպցիոն գործի բազմաթիվ մանրամասների ի հայտ գալու ֆոնին՝ ընդդիմադիր պատգամավորներն ու հասարակական գործիչները սկսել են բարձրացնել նրա և նախագահական աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հնարավոր անձնական ներգրավվածության հարցը հանցավոր սխեմաներում։

Նրանք պահանջում են հրաժարականներ, ինչպես նաև ամբողջ կառավարության և նախագահի գրասենյակի կառուցվածքային փոփոխություններ։

 

497