Մի’ վճարեք ապօրինի տեղադրված կանգնակների տեղում կայանելու համար. Երևանի քաղաքապետարան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մի՛ վճարեք ապօրինի տեղադրված կանգնակների տեղում կայանելու համար՝ հորդորում են Երևանի քաղաքապետարանից։
«Նոյեմբերի 22-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության և ՆԳՆ ոստիկանության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում՝ Կենտրոն վարչական շրջանի վարչական տարածքում, հայտնաբերվել են ոչ սահմանված և ոչ նախատեսված վայրերում առևտրի իրականացման դեպքեր, ինչպես նաև ճանապարհային երթևեկելի հատվածներում տեղադրված տարբեր իրեր (մետաղական ձողեր, արկղեր):
Նշված վարչական իրավախախտումների հետևանքները վերացվել են, և վարչական իրավախախտման փաստերի կապակցությամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ»,- նշում են քաղաքապետարանից։
22 Նոյեմբեր, 2025 20:58
831
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է ESCRS 2026 միջազգային կոնգրեսին
19 Սեպտեմբեր, 2026 15:33
Պարզաբանում՝ թիվ 40 երթուղու ավտոբուսից ծխի վերաբերյալ տարածվող տեսանյութի առնչությամբ․ Երևանի ավտոբուս
11 Սեպտեմբեր, 2026 15:19
Կազմվել է 33 արձանագրություն․ Երևանի քաղաքապետարան
09 Սեպտեմբեր, 2026 21:31