Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մենք պետք է գնահատենք, որ ԶՈւ-ի հիմնական առաքելությունը նրա պաշտպանունակությունն է, ոչ թե մարտական հերթապահությունը։ Տարիներ շարունակ մենք շեշտը դրել ենք մարտական հերթապահության վրա, ինչը, անշուշտ, շատ կարևոր է․ առանց պատշաճ մարտական հերթապահության հնարավոր չէ լինել զգոն ու պաշտպանունակ։ Բայց շատ կարևոր է, որպեսզի ԶՈւ-ի հիմնական հատվածը ոչ թե զբաղվի մարտական հերթապահությամբ, երբեմն նաև «պահակությամբ», այլ զբաղվի մարտական պատրաստությամբ և բարձրացնի իր կարողությունները։ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Վարժական հավաքների նպատակը այն է, որ մեզ անհրաժեշտ է ունենալ պահեստազոր, որը ըստ անհրաժեշտության կարող է հավաքվել, պատկերացնել իր խնդիրը և դառնալ բանակի կարևոր բաղադրիչ։ Պետք է իրականությունից չփախչենք և հիշենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում մեր հիմնական խնդիրներից մեկը հենց պահեստազորի ոչ պատշաճ հավաքվելը կամ հավաքվելու պարագայում նրանց ոչ մարտունակ լինելու հարցն էր, այդ թվում՝ ներդաշնակեցման բացակայությունը»,– ասաց Պապիկյանը։

Պապիկյանը հավելեց, որ եթե աշխարհում երկիրը կանգնում է պատերազմի առաջ, նրա հիմնական հենարանը ոչ թե ժամկետային զինծառայողներն են, այլ պահեստազորն է։

 

667