Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ժամանակավոր ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը խոսել է կազմակերպության ֆինանսական վիճակի մասին։
«Ի սկզբանե գլխավոր ղեկավարները կամովի հրաժարվել են պարգևավճարներից, որի արդյունքում մի քանի տասնյակ միլիոն դրամի խնայողություններ ձևավորվեցին»,- ասել է Ռոմանոս Պետրոսյանը՝ հավելելով՝ իր նշանակումից հետո մինչ 200 հզր դրամ համախառն եկամուտ ունցող ՀԷՑ-ի աշխատակիցներին լրացուցիչ կառավարչի առանձին հրամանով 20 հզր դրամ պարգևատրումներ սահմանեցին։
Պետրոսյանը նշեց, որ ցածր աշխատավարձի սեգմենտում աշխատող մարդկանց համար աշխատավարձի 10-20% բարձրացում է տեղի ունեցել, այն շարունակական է. «ՀԷՑ-ի շուրջ 6800 աշխատակիցներից ուղիղ կեսը ստանում է 300 հզր դրամից ցածր, որոնցից 1700-ը չի հաղթահարում 200 հզրի շեմը, և մենք լրացուցիչ ամսական միանվագ 20 հազար դրամ պարգևատրում ենք տալիս»,- ընդգծել է նա։