Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու կարգում փոփոխություններ կատարելու մասին» որոշումը:
Զեկուցող՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է հետվճարի գործողության ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը, միաժամանակ շահառուներին հնարավորություն տալ անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով հետվճար. «Առաջարկվում է հետվճարի հաշարկման համար 2026 թվականի հունվարի 1-ից հետո անկանխիկ վճարումների նկատմամբ կիրառվող 12%-ը ավելացնել և սահմանել 20%, իսկ հետվճարի առավելագույն չափը 6000 դրամից դարձնել 10.000 դրամ»,- ասաց նախարարը:
Վարչապետ Փաշինյանն ընդգծեց, որ այս ճանապարհով թոշակառուները մասնակցում են հանրային կյանքին. «Կենսաթոշակառուն գիտի, որ ինքը կոնկրետ պետության զարգացման, ստվերի կրճատման գործում ունի դեր: Մենք մտածել ենք՝ լավ, թոշակառուի թոշակը 10.000-15.000 դրամով ուղղակի ավելացնենք, ինքը իրա առողջապահության խնդիրը կարողանալո՞ւ է լուծել, ոչ, բա ի՞նչ անենք, մենք դրա համար առողջպահության ապահովագրության համակարգը ներդրեցինք»:
Ֆինանսների նախարար Վահե Հոհաննիսյանն էլ հավելեց, որ շրջանառել են նախագիծ, ըստ որի ցանկացած քաղաքացի, երբ առևտուր անի անկանխիկ եղանակով, 2% հետվճար կստանա քարտին՝ ինքնաշխատ եղանակով. «Դա վերաբերում է Arca քարտերին»,- շեշտեց նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում