Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լեքս Ֆրիդմանի հետ հարցազրույցում Իլոն Մասկն ասել է, որ 2027 թվականից հետո հետդարձ չի լինի, ապա գրեթե մեկ րոպե լռելուց հետո հավելել՝ «Սա աղետ չէ, այլ անցում»:
Վերլուծաբանները նշել են երեք թեմա, որոնց մասին խոսելիս Մասկը հատկապես ակնարկել է՝ արհեստական բանականություն, իմաստի կորուստ և էներգետիկ կախվածություն: Ամենը, ինչ նա կանխատեսել էր, արդեն տեղի է ունենում:
Առաջին նշանը ուշադրության կոլապսն է: Մասկը կարծիք է հայտնել, որ մարդիկ կդադարեն երկարաժամկետ մտածել: Պլանավորման հորիզոնը 30 տարուց կրճատվել է մինչև երեքի. մարդիկ չեն ստեղծում, միայն թարմացնում են:
MIT-ի հետազոտությունները ցույց են տալիս, որ 2000 թվականից հետոյի սերունդը իր ուշադրությունը կարող է պահել ընդամենը 8 վայրկյան: Մասկն այն անվանել է մշակութային Ալցհեյմերի հիվանդություն:
Երկրորդ նշանը արհեստական բանականությունն է, որը դադարելու է ենթարկվել մարդուն: «Երբ համակարգը սկսի ուղղել մարդուն, և ոչ թե հակառակը՝ գծային տրամաբանությունը կավարտվի»,- ասել է Մասը:
Արդեն այսօր ալգորիթմներն են կառավարում ուշադրությունը, ընտրում զուգընկերներին, սնունդն և մտքերը: Սա կլինի ոչ թե մեքենայի ապստամբություն, այլ ընտրության ազատության լուռ կորուստ:
Երրորդ նշանը քաղաքակրթության էներգետիկական կախվածությունն է։ Մարդը ավելի քիչ է կարողանում դիմանալ առանց էլեկտրաէներգիայի անգամ մեկ օր։ Երբ էներգիան դառնա արժույթ, այն վերահսկելը կդառնա գերիշխանություն։ Մասկը կարծում է, որ մինչև 2027 թվականը մարդ-էներգիայի հարաբերակցությունը կփոխի, և այն ամենը, ինչն ավտոմատ չէ, կանհետանա։
Ելքը մեկն է՝ վերադարձ իմաստին։ «Տեխնոլոգիան մեզանից ավելի հզոր է, բայց ոչ ավելի խելացի։ Քանի դեռ մենք նպատակներ ունենք՝ մենք ալգորիթմներ չենք»,- կրկնել է Մասկը, ապա
հավելել. «Մենք պետք է հասցնենք սովորել մարդ լինել ավելի վաղ, քան համակարգերը կսկսեն ամեն ինչ անել մեզ համար և ղեկավարել մեզ»։