Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է ամերիկացի գործարար Իլոն Մասկին՝ Կիևին և Եվրոպային խորհուրդներ տալու համար։ Գործարարի նկատմամբ իր վերաբերմունքի մասին Ուկրաինայի առաջնորդը խոսել է ZDF հեռուստաալիքի եթերում։
Նա նշել է, որ վտանգավոր է, երբ չափազանց մեծ իշխանություն է կենտրոնանում շատ հարուստ մարդու ձեռքում։ Հենց այդ պատճառով էլ գոյություն ունի իշխանությունների տարանջատումը։
«Իլոն Մասկի ազդեցությունը, այն, ինչ նա գրում է՝ պատկերացումները, թե ինչպես պետք է ապրի Եվրոպան, ով պետք է առաջատար դեր ունենա Գերմանիայում, ով պետք է իշխանության լինի Ուկրաինայում, պարզապես խոսքեր չեն։ Երբ դրանք հնչում են շատ հարուստ մարդու կողմից, դրանք ազդեցություն են ունենում։ Եվ նա իրավունք չունի ազդելու այդ հարցերի վրա։ Նա այլ երկրի քաղաքացի է»,- նշել է Զելենսկին։