Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահեստային շինության տարածքում հրդեհ է բռնկվել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 19։07-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական շինության տարածքում։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և երկու օպերատիվ խումբ։
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել պահեստային շինությունում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։50-ին։
Իրականացվում է հրդեհաշիջում։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն։
29 Նոյեմբեր, 2025 20:36
552
Մենք չենք ընդունել «Զանգեզուրի միջանցք» տերմինը, և այն չի կարող վերաբերելի լինել ՀՀ-ին․ Վարչապետ (տեսանյութ)
20 Նոյեմբեր, 2025 12:46
ՀՀ սուվերեն տարածքում «Զանգեզուրի միջանցք» անունով որևէ պրոյեկտ չկա և չի կարող լինել. Կոստանյան
09 Հոկտեմբեր, 2025 12:21
«Զանգեզուրի միջանցք» խոսույթը որևէ կերպ չի կարող վերաբերել ՀՀ տարածքին. Բաղդասարյանի պարզաբանումը․ տեսանյութ
07 Հոկտեմբեր, 2025 19:47
Հրշեջ-փրկարարները մարել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում բռնկված հրդեհը
24 Մայիս, 2026 13:10
Մի խումբ մարդկանց պատճառով ամբողջ կոմբինատի աշխատանքը խաթարվել է
06 Փետրվար, 2025 18:57
2024-ին ամենախոշոր հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է․ ՊԵԿ
27 Հունվար, 2025 11:55