Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. Արթիկի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:
Սպիտակի ոլորաններում, Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
01 Դեկտեմբեր, 2025 10:14
433
Քաղաքացու օրը Մարալիկում և Արթիկում. Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել
25 Ապրիլ, 2026 17:41
Արթիկ համայնքում Կառավարության աջակցությամբ մասնավորի կողմից հիմնվել է 9 հա ելակի և 1,4 հա հատապտղի ջերմատուն
22 Ապրիլ, 2026 16:24
Արթիկում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
05 Մարտ, 2026 13:04