Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացի և դրան առնչվող կառույցների փակումը։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ հայտարարության մեջ։
«ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացի և դրան առնչվող կառույցների փակումը 2025 թվականի նոյեմբերի 30-ին, ժամը 23:59-ին՝ համաձայն Նախարարների խորհրդի MC.DEC/1/25 որոշման, որն ընդունվել է 2025 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ Ֆինլանդիայի նախագահությանը ուղղված համատեղ դիմումից հետո»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ այս գործընթացը սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետությունների կողմից կոնսենսուսային որոշման իրականացումն էր, որը հաջորդեց 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված պատմական համատեղ հռչակագրին։