Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հռոմի պապ Լևոն XIV-ը Պաղեստին պետության ստեղծումն ու ճանաչումը անվանել է պաղեստինա-իսրայելական երկարատև հակամարտության «միակ լուծումը»։ Նա այս հայտարարությունն արել է կիրակի՝ նոյեմբերի 30-ին, Թուրքիայից Լիբանան թռիչքի ժամանակ։

«Մենք բոլորս գիտենք, որ այս պահին Իսրայելը դեռևս չի ընդունում այս լուծումը, բայց մենք այն համարում ենք միակը։ Մենք նաև բարեկամներ ենք Իսրայելի հետ և ձգտում ենք լինել միջնորդ երկու կողմերի միջև, որը կարող է օգնել նրանց մոտենալ բոլորի համար արդարացի լուծման»,- Reuters-ը մեջբերում է Լևոն XIV-ի խոսքերը՝ պատասխանելով թուրք լրագրողի հարցին։

Նոյեմբերի 27-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի այցը Թուրքիա և դրան հաջորդած Լիբանան թռիչքը, որտեղ նա կմնա մինչև դեկտեմբերի 2-ը, Լևոն XIV-ի առաջին արտասահմանյան այցն է մայիսին ընտրվելուց հետո։

555