Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թրամփի վարչակազմը ստանձնել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու դժվարին առաքելությունը։ Այս մասին ասել է Վլադիմիր Պուտինը այս India Today-ին տված հարցազրույցում։
«Սակայն սա դժվար աշխատանք է և դժվարին առաքելություն, որը ստանձնել է Թրամփի վարչակազմը։ Դա դժվար է։ Ես սա ասում եմ առանց որևէ իրոնիայի»,- ասել է Պուտինը։
Մեկնաբանելով Կրեմլում ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Ուիթքոֆի և ամերիկացի առաջնորդի փեսա և «Affinity Partners»-ի հիմնադիր Ջարեդ Քուշների հետ հանդիպումը՝ Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվ Ուիթքոֆի հետ իր բանակցությունների ժամանակ ինքը ստիպված է եղել քննարկել Վաշինգտոնի կողմից Ուկրաինայի համար առաջարկվող խաղաղության ծրագրի գրեթե բոլոր կետերը, այդ իսկ պատճառով հանդիպումը այդքան երկար է տևել։
«Այն, ինչ ամերիկացիները մեզ բերել էին, մենք դեռ չենք տեսել, ուստի ստիպված էինք քննարկել գրեթե բոլոր կետերը, այդ իսկ պատճառով էլ այդքան երկար տևեց», - ասել է Ռուսաստանի առաջնորդը։
Նա նշել է, որ փաստաթուղթը «այս կամ այն կերպ հիմնված է նախագահ Թրամփի հետ Ալյասկայում իմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա. մենք այս հարցերը քննարկել ենք Անքորիջում կայացած հանդիպման ժամանակ»։
Նրա խոսքով՝ ամերիկյան առաջարկներում կային կետեր, որոնց հետ Ռուսաստանը համաձայն չէր, և դրանք քննարկվել են հանդիպման ժամանակ։ Պուտինը նաև հավելել է, որ Վաշինգտոնը Թրամփի ծրագիրը բաժանել է չորս փաթեթի և առաջարկել է դրանք առանձին քննարկել։
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկացած դեպքում կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան։