Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը, որի թափուր պաշտոնում առաջարկվել է Վահե Մկրտչյանի թեկնածությունը․ նրան ներկայացրել է մրցութային խորհրդի անդամ Արուսյակ Ջուլհակյանը։

Այս թեմայի վերաբերյալ հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ փորձելով ճշտել, թե ինչպես են գտնում այդ մասնագետներին՝ իրե՞նք են դիմում, կամ ընդհանրապես ովքե՞ր են ցանկություն հայտնում այդ պաշտոնները զբաղեցնելու համար։ Նա ցանկացավ ծանոթանալ այն չափորոշիչներին, ըստ որոնց ընտրվում է այս, այլ ոչ թե այն թեկնածուն։

Հարցին ի պատասխան՝ Ջուլհակյանը նշեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամը ընտրվում է մրցութային կարգով, այսինքն՝ հավակնորդներն իրենք են դիմում, որևէ մեկը չի առաջադրում։

1712