Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դեկտեմբերի 3-ին շուրջ 600 երեխա և պատանի տարբեր երկրներից, ներկա էին «Կողք կողքի» 6-րդ միջազգային ներառական երաժշտական արթ փառատոնի գալա համերգին՝ միավորված երաժշտության և ստեղծագործության ուժով։

 «Իմ Քայլը» հիմնադրամի և գործադիր տնօրեն տիկին Աննա Հակոբյանի համար ներառականության խթանումը և հատուկ կարիքներ ունեցող անձանց լիարժեք մասնակցությունը հասարակական կյանքին մշտական առաջնահերթություն է։ Այդ պատճառով մեր հիմնադրամը կրկին անգամ մեծ հպարտությամբ կանգնած էր «Կողք կողքի» փառատոնի կողքին՝ որպես համաֆինանսովորող։ Փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի բարձր հովանու ներքո:

Նշենք, որ փառատոնը, անցկացվում էր նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը, ներառում էր նաև առցանց վարպետաց դասեր միջազգային մասնագետների հետ, ինչպես նաև երաժշտական, թատերական և պարային ելույթներ՝ տարբեր մշակութային հարթակներում։

695