Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դեկտեմբերի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում՝ Հրազդան գետում, դի կա: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարները, ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները:

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել տղամարդու մարմին:

Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ոստիկաններն ու պարեկները պարզում են դիակի ինքնությունը, ինչպես նաև տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ դեպք, թե սպանություն: 

422