Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Araratnews-ը վերջին օրերին մի քանի հրապարկում էր արել՝ ներկայացնելով Մասիս համայնքի Նոր Խարբերդ բնակավայրում ստեղծված հակասանիտարահիգիենիկ իրավիճակը, երբ շաբաթներ շարունակ կոյուղու կեղտաջրերը լցվում են մարդկանց տներ։

Մեր հրապարակումներից հետո պատկան մարմիններից և այս դեպքում՝ ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնից որևէ արձագանք, քայլ չի եղել պարզելու և վերջ տալու քաղաքացիների առողջության համար ստեղծված վտանգավոր պայմաններին, քանի որ համայնքն ու  գյուղի վարչական ղեկավար Նարեկ Կակոյանը հանցավոր անգործություն են դրսևորում, ում մականունը գյուղում կապում են կոյուղու հետ, որովհետև նրա կառավարման հետևանքով գյուղը հայտնվել է կղանքի ու կեղտաջրերի մեջ։

Կրկին դիմում ենք իրավապահ կառույցներին, տեղական ինքնակառավարման մարմիններին և ՏԿԵ նախարարությանը, որպեսզի կանխվի ՀՀ քաղաքացիների առողջությանը սպառնացող հնարավոր անդառնալի հետևանքները։

1294