Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օրեր շարունակ Araratnewsահազանգում է, որ Մասիսի Նոր Խարբերդ բնակավայրում աղետալի իրավիճակ է՝ կապված հակասանիտարահիգիենիկ աղետալի վիճակի հետ, և պետական, իրավապահ ու համայնքային մարմիններից որևէ արձագանք չկա։

Եվ ահա դրա արդյունքը. մեր տեղեկություններով՝ գյուղում խմելու ջրից գրանցվել է թունավորման առաջին դեպքը։

Ստացվում է՝ մարդկանց առողջությունը վտանգված է, ստիպված են ամեն օր շնչել կոյուղաջրերի հոտը, խմել, անձնական հիգիենայի համար օգտագործել թունավոր ջուր, որովհետև ՀՀԿ-ական համայնքապետը հանցավոր անգործության է մատնված, իսկ վարչական ղեկավարից բնակչությունը ոչ մի սպասելիք չունի։

 

1370