Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելում Ուկրաինայի դեսպան Եվգենի Կորնիչուկը, որը վերջերս քննադատել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերությունների մասին պարծենալու համար, կանչվել է արտաքին գործերի նախարարություն։
Իսրայելական լրատվամիջոցները, հղում անելով արտաքին գործերի նախարարությանը, նշում են, որ Կորնիչուկը հրավիրվել է նախարարություն՝ Եվրոպայի և Ասիայի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Յուվալ Ֆուչսի հետ հանդիպման։
Հայտարարության մեջ նշվում է, որ Իսրայելում Ուկրաինայի դեսպան Կորնիչուկը զգուշացում է ստացել Ֆուչսի կողմից՝ Նեթանյահուի՝ Պուտինի մասին արված արտահայտությունները քննադատելու համար։ Տեղակալը նշել է, որ «նրա հայտարարությունները անընդունելի են և խախտում են դիվանագիտական արարողակարգը»։