Երևանում լեհ քաղաքացիների մասնակցությամբ ծեծկռտուքի գործով քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դեկտեմբերի 12-ին Երևանի ռեստորաններից մեկի մոտ Լեհաստանի քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ: Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
ՔԿ-ից տեղեկացրել են նաև, որ նրանցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, իսկ 9-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ մի խումբ անձանց կողմից) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը՝ մի խումբ անձանց կողմից):
Կատարվում է նախաքննություն»,- հաստատել են ՔԿ-ից:
15 Դեկտեմբեր, 2025 12:22
343
Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրшմիջnցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել է
23 Հուլիս, 2026 12:00
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում
16 Հուլիս, 2026 14:36
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
09 Հուլիս, 2026 12:22
22-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի 32-ամյա բնակիչ. ՔԿ
23 Հունիս, 2022 16:54
Ավտոբուսի վարորդը երկաթե առարկայով հարվածել է ուղևորին, ինչից հետո վերջինս դանակահարել է վարորդին․ ՔԿ-ն տեսանյութ է հրապարակել
10 Հունիս, 2022 20:09