Սպասվում է առանց տեղումների եղանակ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանում դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Մարզերում դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 19-23-ին Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին հյուսիսային՝ 2-5մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
18 Դեկտեմբեր, 2025 12:59
305