«Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը կրկին ստանձնել է Աբրահամ Խաշմանյանը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, նշելով՝

«Փորձառու մասնագետի գլխավորությամբ մեր թիմը երկու անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, մեկական անգամ` Հայաստանի գավաթակիր և սուպերգավաթակիր, զգալի հաջողությունների է հասել եվրոպական մրցասպարեզում:

«Ալաշկերտը» մարզումների կվերսկսի հունվարի 10-ից և երկու ուսումնամարզական հավաք կանցկացնի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:

Սպասվում են համալրումներ, որոնց մասին կհայտարարենք առաջիկայում»:

07 Հունվար, 2021 14:42
103