Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հիմնանորոգվում են Տ-3-14/Մ-5/-Մրգաշատ-Ալաշկերտ-գ․Արմավիր (Տ-3-16) ավտոճանապարհի 3 հատվածները՝ մոտ 4.1կմ ընդհանուր երկարությամբ (կմ0+000-կմ1+300, կմ3+000-կմ4+200 և կմ4+700-կմ6+200)։

Ճանապարհն անցնում է Արմավիրի մարզի Մրգաշատ, Ալաշկերտ, Արմավիր գյուղերով։ Կապալառու կազմակերպության կողմից տարբեր տեղամասերում իրականացվում են տարբեր բնույթի շինարարական աշխատանքներ։ Ասֆալտբետոնե ծածկը տեղադրված է։ Հիմնական աշխատանքները տարվում են Մրգաշատի կամրջի վրա։ Կամուրջը մինչ նորոգումը վթարային էր։ Ամրացվում են կամրջի հենասյուները, կատարվում են բետոնացման աշխատանքներ, որից հետո կնորոգվի նաև կամրջի երթևեկելի մասը։ Ճանապարհի մյուս հատվածներում կատարվում է մայթերի սալարկում և այլն։

Ֆինանսավորումը կատարվում է ՀՀ պետական բյուջեից։

141