Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 24-25-ը:

Բացահայտվել է 114 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես, բացահայտվել է՝

33 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.
10-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, թմրանյութի հայտնաբերման.
9 դեպք՝ խարդախության.
8 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման.
6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության.
5 դեպք՝ հոգեկան ներգործության.
4-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ինքնիրավչության.
3-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, վստահված գույքի հափշտակման, փաստաթղթի կեղծիքի.
2-ական դեպք՝ բնակարանային գողության, խուլիգանության, հետամտելու։

Բացահայտվել են նաև համակարգչային հափշտակության, դրամանենգության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, հրազենի ապօրինի շրջանառության, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է 2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։

Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 13 դեպք։

ՃՏՊ վիճակագրությունը հետևյալն է. անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար․ 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

548