Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի զինված ուժերի համար Ուկրաինայի տարածքում տեղակայված օտարերկրյա զորքերը օրինական թիրախ են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Կրեմլում Պուտինը հանդիպում է անցկացնում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ, որոնք Մոսկվա են ժամանել Աբու Դաբիից, որտեղ ավելի վաղ տեղի էին ունեցել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունները։

«Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ Ուկրաինայի տարածքում ցանկացած օտարերկրյա զորքի ներկայությունը մեզ համար բացարձակապես անընդունելի է, քանի որ դա սպառնում է Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը։ Եվրոպացիները գիտեն այդ մասին։ Իսկ ի՞նչ ենք լսում նրանցից։ Որ խաղաղության համաձայնագրի կնքումից անմիջապես հետո նրանք զորքեր կտեղակայեն։ Ի՞նչ է դա նշանակում։ Մենք արդեն խոսել ենք այդ մասին․ մեզ համար դա օրինական թիրախ է»,- ասել է ՌԴ նախագահը։

 

42