Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Սարգսյանի ուղերձը․
«Քրիստոս ծնավ և հայտնեցավ / Christ is born and revealed
Այսօր՝ Սուրբ Ծննդյան Ճրագալույցին, Հայ Առաքելական Եկեղեցին մեզ հրավիրում է կանգ առնելու, լռելու և մեր սրտերում տեղ բացելու Քրիստոսի ծննդյան խորհրդի համար։ Այս օրը հիշեցնում է, որ լույսը ծնվում է խոնարհությունից, իսկ հույսը՝ հավատքից։
Թող այս Սուրբ գիշերվա լույսը խաղաղություն բերի ձեր տներին, խորություն՝ ձեր մտքերին և հաստատուն հույս՝ ձեր ճանապարհին։
Թող մեր համազգային աղոթքն ու միասնությունը լինեն մեր ներքին ամրության աղբյուրը։
Թող Աստված օրհնի մեզ իմաստությամբ, սիրով և ծառայելու պատրաստակամությամբ՝ ի բարօրություն մարդկանց և Հայաստանի Հանրապետության։
Օրհնյալ Սուրբ Ծննդյան Ճրագալույց»։
------------------------------
On this Christmas Eve, according to the Armenian Apostolic Church, we are invited to pause, to be still, and to make room in our hearts for the mystery of Christ’s birth. This holy evening reminds us that light is born of humility, and hope is sustained by faith.
May the light of this sacred night bring peace to your homes, depth to your thoughts, and steadfast hope to your path.
May prayer and unity serve as sources of our inner strength.
May God bless us with wisdom, love, and a spirit of service—for the good of every person and the Republic of Armenia.
Have a blessed Christmas Eve!
Stepan Sargsyan
President, “Individual Believers’ Club” NGO