Մայր Աթոռը հրավիրում է աղոթքի գերեվարվածների, անհայտ կորածների համար
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հունվարի 10-ին հրավիրում է ժողովրդին աղոթքի՝ արցախյան գոյապայքարի հետևանքով գերեվարվածների, անհայտ կորածների և նրանց տունդարձի համար։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Այդ կապակցությամբ բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի մասնավոր աղոթք։
08 Հունվար, 2021 20:19
1166