Արագածոտնի մարզի պարեկները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ապօրինի ծառահատումները կանխելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումները շարունակում են մնալ ՆԳՆ Ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել Արագածոտնի մարզի պարեկները:
Հունվարի 8-ին պարեկները Հարթավան գյուղի խաչմերուկում նկատել են փայտանյութով բեռնված «Ֆորդ» մակնիշի մեքենա։ Վարորդը փայտանյութի վերաբերյալ ներկայացրել է ժամկետանց փաստաթղթեր։
32-ամյա վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ապարանի բաժին։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։
09 Հունվար, 2026 18:37
719
Սյունիքում էկոպարեկները գտել են անտառում կորած անչափահաս երեխաներին
22 Հոկտեմբեր, 2026 23:37
Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
11 Հոկտեմբեր, 2026 14:48
Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
24 Օգոստոս, 2026 19:27