«Սուրբ Աստվածամայր» բկ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ անցած ամռանը՝ Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում վթարի հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ ստացած և «Սուրբ Աստվածամայր» բկ տեղափոխված 15-ամյա տղան ու նրա քույրը կրկին կենտրոնում են:

 

« Այս մեկ տարվա ընթացքում և քույրը և եղբայրը եղել են կենտրոնի բժիշկների էտապային հսկողության տակ:

 

❗️Տղան Թբիլիսիի Իաշվիլիի անվան կլինիկայից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, միացված արհեստական շնչառության սարքին, նա վիրահատվել էր, կատարվել էր ոսկրաբեկորների համադրում, ֆիքսացիա՝ մետաղական հարթակով և պտուտակներով:

 

👨‍🔬 Այժմ կատարվել է մետաղական հարթակի և պտուտակների հեռացում: Գտնվում է վերականգնողական թերապիայի փուլում, որից հետո կվերադառնա իր բնականոն կյանքին:

 

❗️Քույրը ևս լիովին առողջ է: Աղջկա մոտ ախտորոշվել էր գանգաթաղի գծային կոտրվածք, անրակի կոտրվածք, կրծքավանդակի սալջարդ, ձախ թոքի սալջարդ, երկու կողերի և չորս ողերի կոտրվածքներ: Նա հաջողությամբ վիրահատվել էր»:

 

1268