Թբիլիսիում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը հայտարարել է, որ ապշած և մտահոգված է հակաթուրքական, թուրքաֆոբ, իսկ որոշ դեպքերում՝ նաև իսլամաֆոբ քարոզչությամբ:

Ինչպես հայտնում է Инфотека24-ը, Յազգանը հայտարարել է, որ դա լուրջ անհանգստության տեղիք է տալիս, քանի որ վերջինս հարգում է  վրացական մշակույթը.

 

«Ուղղափառ հավատքը վրացական ինքնության անքակտելի մասն է, սակայն երբ խաչը տեղադրում են շինհրապարակում և պնդում, որ Վրաստանում թուրքական ընկերություն չեն ցանկանում, իմ մեջ կասկածներ են առաջանում, որ սա այն Վրաստանը չէ, որը ես ճանաչում եմ»,- հայտարարել է դեսպանը:

 

Աղբյուրը հայտնում է նաև, որ վրացական հանրությունը դեմ է հանդես եկել Ռիոնիի հովտում Նամախվանի ՀԷԿ-ի շինարարությանը՝ շրջանին սպառնացող բնապահպանական վտանգի պատճառով և շինարարության տեղում բողոքի ակցիա է անցկացրել, ինչը խիստ վրդովել է Թուրքիային:

2202