Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ևս Twitter-ում հրապարակում է կատարել Disney Plus-ի կողմից «Աթաթուրք» սերիալի հեռարձակման չեղարկման լուրերի հետ կապված: Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը։

Հիշեցնենք, որ Թուրքական մեդիադաշտում օգոստոսի 1-ից շրջանառվող լուրերի համաձայն՝ Disney Plus-ն իբրև թե ենթարկվել է հայկական լոբբիի ճնշմանը, ինչի պատճառով էլ չի հեռարձակելու «Աթաթուրք» սերիալը՝ նվիրված Թուրքիայի հարյուրամյակին:

Օգոստոսի 2-ին Disney Plus-ի նման որոշմանն ուղված հայտարարություններով հանդես էին եկել նաև թուրքական «Երկիր» (Memleket) կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն, «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) խորհրդարանական ֆրակցիայի ղեկավար Օզգյուր Օզելը, «Լավ» (Iyi) կուսակցության խոսնակ Քյուրշադ Զորլուն:

Իսկ ավելի վաղ լուրեր էին տարածվել այն մասին, որ հարցին անձամբ միջամտում են Թուրքիայի արգործնախարար Հաքան Ֆիդանն ու ազգային հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը:

1326