
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը՝ մասնակցելով ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը։ Այս մասին հայտնում է թուրքական Cumhuriyet-ը։
Նշվում է, որ Էրդողանը քվեարկել է Ստամբուլի Ոսքյուդարի շրջանում, ինչից հետո զրուցել է լրագրողների հետ՝ ընդգծելով ընտրություններին մասնակցության բարձր մակարդակը։
Քըլըչդարօղլուն քվեարկել է Անկարայում՝ բոլորին կոչ արնելով գնալ ընտրության հանուն Թուրքիայի և տեր կանգնել իրենց ձայներին՝ Թուրքիան առանց բռնապետության տեսնելու համար։
Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է։ Ընտրությունների առաջին փուլում, որը տեղի ունեցավ մայիսի 14-ին, Էրդողանը հավաքել էր մոտ 49 տոկոս, Քըլըչդարօղլուն՝ 45։