Թուրքիայի նախագահի ընդդիմադիր նախկին թեկնածու Քըլըչդարօղլուի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել

Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ, Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել հանրապետության արևելքում։ Հայտնում է TGRT Haber-ը։
Երզնկայի նահանգում վթարի է ենթարկվել 7 ավտոմեքենա։ Առնվազն չորս մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 2 լրագրող։
Ընդդիմադիր շրջանակների աղբյուրների տվյալներով քաղաքական գործիչը չի տուժել։
05 Օգոստոս, 2023 22:25
698