
Ընդդիմադիր թեկնածու, Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո կշարունակի պայքարը ժողովրդավարության համար։ Նա այս դիրքորոշումը հայտնել է կիրակի օրը Անկարայում կուսակցության կենտրոնակայանում լրագրողների հետ հարցազրույցում։
«Այս ընտրությունները պատմության ամենաանարդար ժամանակաշրջաններից մեկն էր: Ես շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր աջակիցներին ավելի քան 25 միլիոն ձայնի համար: Շարունակեք պայքարել հանուն ժողովրդավարության: Ես պայքարել եմ դրա համար, ձեզ համար և կշարունակեմ դա անել ապագայում»,- ասել է քաղաքական գործիչը։
Քեմալ Քըլըչդարօղլուն հավելել է նաև, որ քվեարկությունը ցույց է տվել ավտորիտար իշխանությունը փոխելու ժողովրդի ցանկությունը։ Էրդողանը, ընդհակառակը, Թուրքիայում ընտրությունների արդյունքներն անվանել է ժողովրդավարության տոն։