Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Անետա Բաբայանը ներկայացրել է մետրոյի «Սուրմալու» կայարանի կառուցման նախագիծը։

Մետրոյի «Սուրմալու» կայարանի բյուջեն ներկայումս գտնվում է գնահատման փուլում։ Եթե հնարավոր լինի մինչև 2026 թվականն ավարտել անհրաժեշտ բոլոր աշխատանքները, ապա կայարանի կառուցման ծրագիրը նախատեսվում է իրականացնել համայնք–պետություն համագործակցության շրջանակում։

Ներկա պահին ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման իրականացման մրցույթը, որը հայտարարվել է 2025 թվականի օգոստոսին, երկու անգամ չի կայացել մասնակիցների բացակայության պատճառով։

Հունվարի 16-ին կվերահայտարարվի մրցույթը, իսկ հունվարի 23-ին Սուրմալուի հարակից տարածքում կհրապարակվի քաղաքաշինական հայեցակարգի մրցույթը։ Փետրվարի կեսերին նախատեսվում է նաև նորագույն տեխնոլոգիաներով՝ AR և VR-ի միջոցով, ներդրումային ծրագրի մոդելի կառուցման մրցույթը։ Այս բոլոր միջոցառումների արդյունքում 2026 թվականին մենք կկնքենք պայմանագրերը, կավարտենք նախապատրաստական աշխատանքները և կսկսենք ներդրումային ծրագրի մրցույթային գործընթացը։

Նա նշել է, որ ռիսկերը ըստ էության մրցույթային գործընթացների ձգձգումների հետ են կապված և հնարավոր է նաև ներդրումային նվազ հետաքրքրություն լինի։

 «Այդուհանդերձ այստեղ նաև ներգրավելու ենք արտաքին գործընկերներին, բոլոր հնարավոր հաղորդակցության խողովակները օգտագործելու ենք, որպեսզի հնարավորինս նաև միջազգային հանրությանը և տեղական ներդրողներին հասանելի լինի ներդրումային ծրագիրը և հետաքրքրությունը մեծանա»,-ասել է Բաբայանը։

567