Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ  պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերքում է տեղեկությունները, թե պաշտպանական գերատեսչությունն իրականացրել է Զինված ուժերի նոր համազգեստի ամբողջական գնում:

Մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Պապիկյանն ընդգծելով․«Ամերիկյան ընկերության հետ մեր պայմանագիրը ենթադրում է, որ նրանք մեզ պետք է ներկայացնեն փորձանմուշներ, տեխնիկական նկարագրեր և դետալներ, պետք է լինեն նաև որոշակի խմբաքանակ փորձանմուշներ, որոնք այս փուլում արդեն ԶՈՒ-ում անցնում են զորային փորձարկում, որից հետո 26 թվականի ընթացքում մենք կունենանք գնման գործընթաց, որին կարող են մասնակցել նաև տեղական ընկերությունները: Բայց այն, որ մենք արդեն ունենք ընդհանուր պատկեր, թե ինչպիսին պետք է լինի դաշտային համազգեստը տարբեր զորատեսակների համար, դա արդեն հստակ է»։

Նախարարը հայտնեց՝ առաջիկա 1 ամսվա ընթացքում կլինեն նաև բանակի ամենօրյա և տոնական համազգեստների նմուշները:

544