Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ։

Հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան մտադիր է շարունակել մասնակցել Գազայում իրավիճակի կայունացմանը և Պաղեստինին մարդասիրական օգնություն ցուցաբերելուն ուղղված միջազգային ջանքերին։
Մահմուդ Աբբասը, իր հերթին, ընդգծել է Պաղեստինի և Ռուսաստանի միջև հարաբերությունների առանձնահատուկ բնույթը։ Նա Մոսկվան անվանել է իր «երկրորդ տունը» և հույս հայտնել, որ Ռուսաստանի օգնությամբ պաղեստինյան հարցի խաղաղ կարգավորումը կմոտենա։

Պաղեստինի նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանը և Պաղեստինը կապված են «հոգևոր կապով», որը, նրա խոսքով, ծառայում է որպես վստահության վրա հիմնված երկխոսության և երկու կողմերի միջև երկարատև համագործակցության հիմք։

429