Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է 2026 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության թեկնածուների ամբողջական ցանկը։ Ցանկը հրապարակվել է կազմակերպիչների YouTube ալիքով ուղիղ հեռարձակման ժամանակ։
«Բուգոնիա», «Ֆորմուլա 1», «Ֆրանկենշտեյն», «Համնետ», «Հոյակապ Մարտի», «Պայքար պայքարից հետո», «Մեղսագործները», «Սենտիմենտալ արժեք», «Գաղտնի գործակալը» և «Գնացքների երազները» ֆիլմերը հավակնում են «Լավագույն ֆիլմ» մրցանակին։
«Լավագույն ռեժիսոր» մրցանակին հավակնում են Քլոե Չժաոն («Համնետ»), Ջոշ Սաֆդին («Հոյակապ Մարտի»), Փոլ Թոմաս Անդերսոնը («Պայքար պայքարից հետո»), Յոախիմ Թրիերը («Սենտիմենտալ արժեք») և Ռայան Քուգլերը («Մեղսագործները»)։
Տղամարդ դերասանների շրջանում «Լավագույն դերասան» մրցանակին հավակնում են Մայքլ Բ. Ջորդանը («Մեղսագործները»), Լեոնարդո Դի Կապրիոն («Պայքար պայքարից հետո»), Վագներ Մուրան («Գաղտնի գործակալը»), Իթան Հոուքը («Կապույտ լուսին»), Թիմոթի Շալամեն («Հոյակապ Մարտի»):
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրված են՝ Ջեսսի Բաքլին («Համնետ»), Ռոուզ Բիրնը («Ես քեզ կխփեի, եթե կարողանայի»), Ռենատե Ռեինսվեն («Սենտիմենտալ արժեք»), Էմմա Սթոունը («Բուգոնիա»), Քեյթ Հադսոնը («Երգը տխուր է հնչում»):