Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Հունվար ամսվա ընթացքում  Iphone-ի և Samsung-ի վերջին մոդելները Հայաստանում թանկացել են միջինում 30 հազար դրամով»,- այս մասին Zarkerak.am-ի հետ զրուցում ասացին հեռախոսների վաճառքի մասնագետները:  

Նշենք, որ աշխարհում այս տարի կանխատեսվում է սմարթֆոնների գների աճ՝ 15-30 տոկոսով։ Թանկացումների հիմնական պատճառը սարքավորումների ինքնարժեքի աճն է: Ոլորտում այս զարգացումներին սպասում էին: 

Մեր զրուցակիցներից մեկը նշեց, որ  թանկացումների շարունակակության դեպքում սմարթֆոնների գները կարող են աճել 50-100 դոլարով, խոսքն իհարկե նոր մոդելների մասին է. «Հեռախոսները հիմնականում բերում ենք Դուբայից, այնտեղ էլ  արդեն թանկացումներ կան, ու մեր վրա չի կարող չազդել»: 

Իսկ հեռախոսների շուկայում այս իրավիճակըիմեղավորը արհեստական բանականություն է, որը մեծ ծավալով սպառում է հեռախոսների պատրաստման համար կիրառվող բաղադրիչները՝ առաջացնելով մեծ պահանջարկ, իսկ  առաջարկ-պահանջարկ հարաբերություններում գները բարձրանում են: Պահանջարկի ֆոնին միկրոչիպերի և տեխնոլոգիական բաղադրիչների պակասը համաշխարհային շուկայում ավելացրել է արտադրության գինը։

489