Միջերկրական ծովի շրջանների ցիկլոնն արդեն Հայաստանում է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Միջերկրական ծովի շրջաններից Հայաստան հասած ցիկլոնը մեր երկրում կմնա մինչև փետրվարի 4-ը ներառյալ։
Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի՝ հունվարի 31-ին, փետրվարի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Փետրվարի 1-3-ի գիշերը և առավոտյան ժամերին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։
Փետրվարի 1-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
31 Հունվար, 2026 17:10
881