Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Արենի համայնքի Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացմանը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսեյանի, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի հետ մասնակցել է Արենի համայնքի Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը։ Այդ մասին ասված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Բնակավայրը երբևէ մանկապարտեզ չի ունեցել, բայց այսօր 60 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը բացեց իր դռները երեխաների համար։ Այս պահին 31 երեխա է հաճախում մանկապարտեզ՝ երկու խմբով։
Մանկապարտեզը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով, Կառավարություն - համայնք 80/20 % համաֆինանսավորմամբ, ընդհանուր 336 մլն դրամ արժեքով»,- նշված է գրառման մեջ։
02 Փետրվար, 2026 16:43
892
Խուդաթյանը Գեղարքունիքում դիտարկել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացված ճանապարհաշինական աշխատանքները
11 Նոյեմբեր, 2026 21:01
Դավիթ Խուդաթյանն այցելել է Արմավիրի մարզ՝ ծանոթանալու ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
10 Նոյեմբեր, 2026 19:00
Դավիթ Խուդաթյանն այցելել է Արարատի մարզ՝ ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին
09 Նոյեմբեր, 2026 21:46