Հունվարի 11-ից Արցախում մեկնարկել է  2020-2021 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի կրթության, գիտության և մշակույթի փոխնախարար Միքայել Համբարձումյանը:

«Արցախի հանրակրթական դպրոցների աշակերտների մասնակցությամբ դպրոցական առարկայական օլիմպիադան անցկացվելու է 3 փուլով:  Շրջանային (քաղաքային) փուլը կընթանա 11-ից մինչև 16-ն ընկած ժամանակահատվածում՝ «Քիմիա»,   «Կենսաբանություն»,  «Մաթեմատիկա», «Աշխարհագրություն»,  «Ֆիզիկա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներից: Այնուհետև՝ հունվարի 23-ից մինչև փետրվարի 13-ն ընկած ժամանակահատվածում, կանցկացվի դպրոցական առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլը: Օլիմպիադայի հանրապետական  փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած արցախցի աշակերտները կմասնակցեն Հայաստանի Հանրապետությունում անցկացվող եզրափակիչ փուլին»,- մանրամասնեց փոխնախարարը:

11 Հունվար, 2021 17:08
98
; ;